Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ողջ կյանքդ մնալու ես այդ «առևանգվողի» խարանի և բարոյական անարգանքի տակ

Ողջ կյանքդ մնալու ես այդ «առևանգվողի» խարանի և բարոյական անարգանքի տակ
19.05.2023 | 21:58

Ես հասկանում եմ, որ տղամարդը կարող է և ունակ է կին առևանգել, փախցնել։

Սակայն զարմանում եմ, որ երկու տարի ՀՀ բանակում ժամանակ անցկացրած տղամարդուն կարող է առևանգել կինը և այդ «տղամարդն» էլ կարող է և ունակ է դիմել իրավապահ մարմիններին։

Բա էլ ի՞նչ տղամարդ․․․

Արարքդ էլ տղամարդու չի։

Տղա ջան գնա քեզ համար զոհված հինգ հազար զինվորներից մեկի մորը առևանգման մեջ մեղադրելու վերաբերյալ հայտարարությունդ հետ վերցրու։

Ամոթ է․․

Ողջ կյանքդ մնալու ես այդ «առևանգվողի» խարանի և բարոյական անարգանքի տակ:

Դատուդիվանի ընթացքին, մարդկանց դատապարտող ու ատելությամբ լցված հայացքներին դիմանալուն պատրա՞ստ ես:

Կդիմանա՞ս․․․

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 2741

Մեկնաբանություններ